Ռուս գեղասահորդուհի Ալինա Գորբաչովան, որին երեկ՝ օգոստոսի 29-ին, ամբողջ օրը փնտրել են Մոսկվայում, հայտնաբերվել է և ասել է, որ իր անհետացումը որևէ կապ չունի գեղասահքի և մարզիչ Սոֆյա Ֆեդչենկոյի հետ ունեցած կոնֆլիկտի հետ:
Մարզուհին իր անհետացման վերաբերյալ գրառում է կատարել սոցիալական ցանցի էջերում:
«Ցավում եմ, որ բոլորին ստիպեցի նյարդայնանալ և անհանգստանալ ինձ համար: Ես տանն եմ իմ սիրելի մարզչի ու մայրիկի հետ։
Մի՛ անհանգստացեք, իմ արարքը կապ չունի գեղասահքի և Սոֆյա Անատոլևնայի հետ, ես կմարզվեմ իմ թիմում և կուրախացնեմ ձեզ նոր ելույթներով: Մեզ մոտ ամեն ինչ կարգին է, մի հավատացեք լրատվամիջոցներին և դժբախտ բլոգերներին»,- գրել է չմշկորդը:
Մարզուհուն հայտնաբերել են Մոսկվայի առևտրի կենտրոններից մեկի կինոթատրոնում։ Գորբաչովան հարցաքննության ժամանակ ասել է, որ այնտեղ է գնացել քնելու համար: