Հայաստանի ավանդական ուշուի ֆեդերացիայի մարզիկները 1 ոսկե, 2 արծաթե և 2 բրոնզե մեդալ են նվաճել Չինաստանի Էմեյշան քաղաքում անցկացված Ուշու֊Կունգֆուի աշխարհի առաջնությունում:
Աշխարհի չեմպիոնի կոչմանն արժանացել է Արտաշես Ավագյանը՝ ոսկե մեդալ նվաճելով Հունգար ոճում: Հատկանշական է, որ սա բացառիկ նվաճում է հայկական ուշուի պատմության մեջ՝ 22 տարվա ընթացքում:
Ավագյանը նաև արծաթե մեդալ է նվաճել: Հայաստանի մյուս ներկայացուցիչ Գևորգ Երիցյանը Ուշու֊Կունգֆուի աշխարհի առաջնությունում 1 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել, իսկ Սիրանուշ Ավագյանը դարձել է բրոնզե մեդալակիր՝ կանգնելով պատվո հարթակի երրորդ աստիճանին: