Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 27-րդ տուրի շրջանակում «Բետիսը» ընդունել էր «Ռեալին»։
Հանդիպման հաշիվը բացվեց 41-րդ րոպեին։ Անդալուսիական ակումբին առաջ մղեց Սիդնեյը։ Մրցավարի ավելացրած ժամանակի երրորդ րոպեին Բենզեման հավասարեցրեց հաշիվը։
Հանդիպման վերջնամասում Քրիստիան Տելյոն, օգտվելով Կարիմ Բենզեմայի սխալից ու խաղընկերոջ փոխանցումից, գրավեց Տիբո Կուրտուայի դարպասը։ «Բետիսը» հաղթեց 2-1 հաշվով։