Հեծանվորդ Արթուր Վարելջյանը Կոլումբիայում ընթացող հեծանվահրապարակի աշխարհի առաջնության կիսաեզրափակչում այսօր երեկոյան մրցելու է սկրեչ մրցաձևից։
Ընդհանուր 31 մարզիկներից երկու եզրափակչով ընտրելու են լավագույն 21 մարզիկների։
Հիշեցնենք, որ Արթուր Վարելջյանին Կոլումբիայի Կալի քաղաքում ուղեկցում են մարզիչներ Սամվել Վարդազարյանը և Անդրանիկ Առուստամյանը: