Անգլիայի առաջնության 29-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 2-0 հաշվով հաղթեց «Մանչեսթեր Սիթիին»։
Standart Sport-ը տեղեկացնում է, որ «մանկունյանցիները» 10 տարվա մեջ առաջին անգամ հաղթեցին «Մանչեսթեր Սիթիին» ԱՊԼ-ի մրցաշրջանի երկու խաղերում։
Առաջին շրջանի խաղում ՄՅՈՒ-ն հյուրընկալվելիս հաղթել էր 2-1 հաշվով։
Վերջին անգամ ՄՅՈՒ-ն «Ման․ Սիթիին» մրցաշրջանի երկու խաղերում էլ հաղթել էր 2009-10 թվականների մրցաշրջանում։ Այդ ժամանակ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի թիմը տանը հաղթել էր 4-3 հաշվով, իսկ դրսում՝ 1-0։