«Միլանը» հետաքրքրված է Լևերկուզենի «Բայերի» հարձակվող Սերդար Ազմունի ծառայություններով, հայտնում է ինսայդեր Ֆլորիան Պլետերբերգը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև բանակցությունները դեռ վաղ փուլում են, պայմանավորվածություններ դեռ չկան։
Ավելի վաղ Sport24-ը հայտնել էր, որ «Զենիթի» ներկայացուցիչները կապվել են անձամբ Ազմունի հետ։ Պետերբուրգյան ակումբը պատրաստ է խաղացողին առաջարկել մոտ 3 միլիոն եվրո աշխատավարձ մեկ մրցաշրջանում։
28-ամյա իրանցին «Զենիթում» հանդես է եկել 2019 թվականի հունվարից մինչև 2022 թվականի հունվարը, որից հետո տեղափոխվել է «Բայեր»։ Նախորդ մրցաշրջանում հարձակվողը Լևերկուզենի կազմում անցկացրել է 33 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ:
























































