Ուկրաինայի հավաքականի կիսապաշտպան Ռուսլան Մալինովսկին կարիերան կշարունակի իտալական Ա Սերիայի «Ջենոա» ակումբում։
Իտալական ակումբը պայմանավորվել է Մարսելի «Օլիմպիկի» հետ ֆուտբոլիստին մեկ մրցաշրջանով վարձակալելու շուրջ՝ ամբողջական տրանսֆերը գնելու իրավունքով։
30-ամյա ֆուտբոլիստը «Մարսել» է տեղափոխվել նախորդ մրցաշրջանի կեսերին «Ատալանտայից», իսկ նախկինում Մալինովսկին հանդես է եկել «Շախտյորում», «Զարյայում» և բելգիական «Գենկում»:
Transfermarkt-ի համաձայն՝ Ռուսլանի տրանսֆերային արժեքը կազմում է 15 մլն եվրո։
























































