Թուրինի «Յուվենտուսի» և «Պարմայի» նախկին դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը կիսվել է Իտալիայի Ա Սերիայի նոր մրցաշրջանի մասին իր կարծիքով։
«Շատ հետաքրքիր մրցաշրջան է լինելու։ Երկար ժամանակ անց առաջին անգամ առաջնությունում բացահայտ ֆավորիտ չկա։
Սկուդետոյի համար, իմ կարծիքով, կպայքարեն «Յուվենտուսը», «Ինտերը» և «Նապոլին»: Ինչ վերաբերում է Չեմպիոնների լիգային, ապա այս մրցաշարի ուղեգրի համար կպայքարեն «Միլանը», «Ռոման» ու «Լացիոն»,- Բուֆոնի խոսքերն է փոխանցում La Gazzetta dello Sport-ը։
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանի արդյունքներով «Նապոլին» դարձավ Իտալիայի չեմպիոն։
























































