Համահայկական 8-րդ խաղերի շրջանակում տեղի է ունեցել եզրափակիչ խաղերի մասնակիցների պարգևատրման արարողությունը։ Մասնավորրապես, պարգևատրվել են կանանց և տղամարդկանց բասկետբոլի, տղամարդկանց ֆուտզալի և ֆուտբոլի, ինչպես նաև տղամարդկանց լողի ու լողափնյա վոլեյբոլի թիմերի ներկայացուցիչները։
Ընդհանուր առմամբ պարգևատրվել է 251 մասնակից, հայտնում է Համահայկական խաղերի համաշխարհային կոմիտեն։
Կանանց բասկետբոլ
Բեվերլի Հիլս (ԱՄՆ)
Գլենդել (ԱՄՆ)
Շումեն (Բուլղարիա)
Տղամարդկանց բասկետբոլ
Գլենդել (ԱՄՆ)
Բեվերլի Հիլս (ԱՄՆ)
Արթիկ (ՀՀ)
Տղամարդկանց ֆուտզալ
Մոսկվա (ՌԴ)
Աբովյան (ՀՀ)
Դոնի Ռոստով (ՌԴ)
Ֆուտբոլ
Սոչի (ՌԴ)
Դոնի Նախիջեւան (ՌԴ)
Բուենոս Այրես (Արգենտինա)
























































