Ֆուտբոլի Անգլիայի առաջնության 29-րդ տուրի շրջանակում «Բարնլին» ընդունել էր «Տոտենհեմին»։
Հանդիպման հաշիվը բացեց Քրիս Վուդը 13-րդ րոպեին։ Երկրորդ կեսում «Տոտենհեմը» հավասարեցրեց հանդիպման հաշիվը։ 11-մետրանոց հարվածը անվրեպ իրացրեց Դելե Ալին։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով։
Բոլոր մրցաշարերում միասին «Տոտենհեմը» չի հաղթում արդեն հինգ խաղ անընդմեջ։