Երևանի նախկին «Միկա» մարզապալատում մեկնարկել է «ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գավաթ» անվանումով սամբոյի միջազգային մրցաշարը։
Բացման շքեղ արարողությունը՝ ստորև.
Մրցագորգ կելնեն տղամարդկանց յոթ / 58 կգ., 64 կգ., 71 կգ., 79 կգ., 88 կգ., 98 կգ., + 98 կգ. / և կանանց երկու / 54 կգ., + 80 կգ. / քաշային կարգերի ներկայացուցիչներ:
Մասնակցության համար հայտ են ներկայացրել աշխարհի 21 երկրներ. Հայաստան, Բուլղարիա, Վենեսուելա, Հունաստան, Վրաստան, Եգիպտոս, Իսպանիա, Ղազախստան, Ղրղզստան, Լատվիա, Մոլդովա, Մոնղոլիա, Կորեայի Հանրապետություն, Ռումինիա, Սերբիա, ԱՄՆ, Տաջիկստան, Ուզբեկստան, Ֆիլիպիններ, ինչպես նաև FIAS — 2-ը և փախստականների թիմը ։ Հանդես կգան 72 մարզիկներ:
Ծրագրով յուրաքանչյուր քաշային կարգում հանդես կգան առավելագույնը ութ մարզիկներ:
Մրցանակային հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար Է:
Սամբոյի միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովը վստահություն է հայտնել, որ ՀԱՕԿ-ի նախագահի գավաթի խաղարկությունը կանցնի բարձր մակարդակով և երևանյան ստուգատեսի փորձը պահանջված կլինի բոլոր մայրցամաքներում, որոնցում զարգանում է մարզաձևը: