Համահայկական ամառային 8-րդ խաղերի կազմակերպման, պատշաճ անցկացման գործընթացին ակտիվորեն ներգրավված է 1200 կամավոր, որից 600 կամավոր՝ Գյումրիում։ Երիտասարդ աղջիկ-տղաները այս օրերին Գյումրիում օգնում են Խաղերի կազմակերպիչներին դասավորել ու կարգի բերել «Շիրակ» մարզադաշտը, որտեղ տեղի է ունենալու Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման պաշտոնական արարողությունը։
«Պատրաստվում ենք շքերթին, դասավորումներ ու աշխատանքի բաժանում է կատարվում, կամավորների մի մասը «Զզվարթնոց» օդանավակայանում դիմավորում է մեր հյուրրերին ու ճանապարհում նրանց իրենց կեցավայր, հաստատում են կապ նրանց հհետտ ու որևէ խնդրի դեպքում օգնում մեր հյուրւրերին», -ասում է Կամավորների խմբի ղեկավար Սևակ Կարապետյանը։

Նրա խոսքով, երիտասարդ կամավորները մեծ նվիրվածությամբ են աջակցում Համահայկական խաղերի անցկացմանը։ Նրանցից մի քանիսը Սփյուռքից են։
«Կամավորները, միայն տեսնեք, ինչ ուրախ են, մոտիվացված, և նրանց միավորել է Համահայկական խաղերի միասնականության գաղափարը», -ասում է Սևակ Կարապետյանը։
Հիշեցնենք՝ Համահայկական ամառային 8-րդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Գյումրու Քաղաքային մարզադաշտում օգոստոսի 5-ին։
























































