100 տարի առաջ այս օրը՝ հուլիսի 30-ին, ծնվել է Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն և կրկնակի փոխչեմպիոն, աշխարհի կրկնակի չեմպիոն, ԽՍՀՄ յոթակի չեմպիոն, նժույգի արքա, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ, ՀԽՍՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ, միջազգային կարգի մրցավար, ՀՖԿՍՊ ինստիտուտի պատվավոր պրոֆեսոր, վաստակավոր մանկավարժ, պատանի մարմնամարզիկների դպրոցի հիմնադիր և ղեկավար,
«Արդար խաղեր»-ի ասպետ Հրանտ Շահինյանը։
Հրանտ Շահինյանը հայրենիքին մատուցած ծառայությունների համար արժանացել է բազմաթիվ պարգևների․
* «Հայրենական մեծ պատերազմի առաջին աստիճանի»
* «Աշխատանքային կարմիր դրոշի»
* «Խիզախության»
* «Կովկասի պաշտպանության»
* «Պատվո նշան»
* «Աշխատանքային արիության»
* «Խաչատուր Աբովյան» մեդալների։
Նրա անունն է կրում Երևանի փողոցներից մեկը, ՀՖԿՍՊԻ մարմնամարզության ամբիոնը։
2000 և 2009թթ. թողարկվել են Հրանտ Շահինյանին նվիրված դրոշմանիշներ։
2005-ին ՀԱՕԿ-ի կողմից ստեղծվել է Հրանտ Շահինյան մեդալը։
2014-ին ՄՕԿ_ի նախագահ Թոմաս Բախի ներկայությամբ բացվել է Շահինյանի հուշարձանը։
2023թ. Հրանտ Շահինյանի 100 ամյակին նվիրված նկարահանվել է նրա կյանքի և գործունեության մասին պատմող ֆիլմ, ինչպես նաև շրջանառության մեջ է դրվել հոբելյանական հուշադրամ։