«Բավարիան» մոտ է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի հետ պայմանագիր կնքելուն, հայտնում է The Daily Mail-ը:
Երկուշաբթի օրը մյունխենյան ակումբի ղեկավարությունը կհանդիպի «Տոտենհեմի» նախագահ Դանիել Լևիի հետ։
«Բավարիան» վստահ է, որ կձևակերպի Քեյնի տրանսֆերը, թեև ակումբները դեռ համաձայնության չեն եկել տրանսֆերային գումարի շուրջ։
Սպասվում է, որ «Բավարիան» կառաջարկի 75 միլիոն ֆունտ (մոտ 87 միլիոն եվրո) Քեյնի համար, գումար, որը մյունխենյան ակումբը մեծ է համարում այն խաղացողի համար, ում պայմանագրի ժամկետը լրանում է մեկ տարուց, մինչդեռ «Տոտենհեմը» ակնկալում է 90 միլիոն ֆունտ ստեռլինգ ստանալ հարձակվողի տրանսֆերի դիմաց:























































