Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը ցանկանում է Իռլանդիայի քաղաքացի դառնալ։ Այս մասին հայտնում է Marca հրատարակությունը։
Աղբյուրի համաձայն՝ Մադրիդի «Ռեալը» սպասում է, որ Իռլանդիայի դեսպանատունը հաստատի Բելինգհեմի անձնագիրը, որպեսզի ֆուտբոլիստը կարողանա Իսպանիայի առաջնության նոր մրցաշրջանի համար թիմի հայտացուցակում ոչ լեգեոներ համարվի։
Նման ընթացակարգն անհրաժեշտ է Մադրիդի «Ռեալին», քանի որ Բելինգհեմը, ով հանդես է գալիս Անգլիայի հավաքականում, Իսպանիայում կհամարվի լեգեոներ՝ Մեծ Բրիտանիայի՝ Եվրամիության կազմում չլինելու պատճառով։
20-ամյա Բելինգհեմը «Ռեալ» է տեղափոխվել այս ամառ Դորտմունդի «Բորուսիայից»: Կիսապաշտպանի տրանսֆերային արժեքը կազմել է 103 միլիոն եվրո։ Բելինգհեմի պայմանագիրը մադրիդյան ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի հունիսը։























































