«Ռեալ Սոսյեդադը» բանակցություններ է վարում «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կիսապաշտպան Դոնի վան դե Բեկի հնարավոր տեղափոխության շուրջ, հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ակումբները դեռ համաձայնության չեն եկել գործարքի մանրամասների կամ տրանսֆերի գումարի շուրջ։
«Ռեալ Սոսյեդադը» նաև դեռ չի համաձայնեցրել հոլանդացու հետ անձնական պայմանագրի պայմանները։
«Մանչեսթեր Յունայթեդը» սպասում է այս գործարքի ավարտին, որպեսզի ձեռք բերի «Ֆիորենտինայի» կիսապաշտպան Սոֆյան Ամրաբատին:























































