Անգլիայի հավաքականի և Լոնդոնի «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը որոշել է, թե որ ակումբում է ցանկանում շարունակել կարիերան։
29-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի հավակնորդների թվում են Մյունխենի «Բավարիան» և ՊՍԺ-ն, հայտնում է Bayern & Germany-ն:
Քեյնը նախընտրել է տեղափոխվել գերմանական ակումբ․ «Բավարիայի» ղեկավարությանը մնում է համաձայնեցնել «Տոտենհեմի» հետ տրանսֆերի դիմաց փոխհատուցման գումարի չափը։
Քեյնը «Տոտենհեմի» կազմում հանդես է գալիս 2011 թվականից։ Հարձակվողի պայմանագիրը նախատեսված է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Transfermarkt-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 90 միլիոն եվրո:























































