«Լիվերպուլի» բրազիլացի կիսապաշտպան Ֆաբինյոն տեղափոխվել է «Ալ-Իթթիհադ»։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Շիրան։
Աղբյուրի փոխանցմամբ՝ 29-ամյա խաղացողի տեղափոխության վերաբերյալ բոլոր մանրամասները լիովին համաձայնեցված են։ Բրազիլացի կիսապաշտպանի տրանսֆերի համար «Ալ-Իթիհադը» «Լիվերպուլին» կվճարի մոտ 45 միլիոն եվրո:
Ֆաբինյոն սաուդյան ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչև 2026 թվականի հունիսի վերջ, որի դիմաց տարեկան կստանա 25 միլիոն եվրո։ Մնում է սպասել ֆուտբոլիստի տրանսֆերի պաշտոնական հայտարարությանը։























































