Մարմնամարզիկ Մամիկոն Խաչատրյանը ոսկե մեդալ է նվաճել Սլովենիայում ընթացող Եվրոպայի երիտասարդական օլիմպիական փառատոնի նժույգ թափեր վարժությունում:
Եզրափակչում հայ մարմնամարզիկը 13,966 միավոր է վաստակել և կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին: Այս վարժությունում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը 13,233 միավորով զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը:
Ավելի վաղ Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Ռոբերտ Գյուլումյանը բրոնզե մեդալ էր նվաճել ազատ վարժությունների մրցումներում՝ հավաքելով 13,066 միավոր:
Հիշեցնենք՝ Հայաստանի մյուս ներկայացուցիչ Համլետ Մանուկյանը եզրափակիչ է դուրս եկել նժույգթափերի և օղակների վարժություններում:
Ավելի վաղ Հայաստանի սպորտային մարմնամարզության երիտասարդական հավաքականը թիմային պայքարում զբաղեցրել էր երրորդ տեղը՝ հավաքելով 156,500 միավոր:
Մարմնամարզիկները Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոնին մասնակցում են Հայկ Նազարյանի գլխավորությամբ: