«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին ֆուտբոլիստ Դուայթ Յորքը կասկածի տակ է դրել «Մանչեսթեր Յունայթեդի»՝ դարպասապահ Դավիդ Դե Խեայից բաժանվելու և նրան «Ինտերի» դարպասապահ Անդրե Օնայով փոխարինելու որոշումը:
«Չնայած այն բոլոր լավ բաներին, որ Դե Խեան արեց «Մանչեսթեր Յունայթեդի» համար, նրա կարիերան ակումբում շատ վատ ավարտ ունեցավ: Հուսով եմ, որ դա չի հետապնդի ակումբին Անդրե Օնանի գնելուց հետո: Դե Խեան «Ոսկե ձեռնոց»-ի դափնեկիր է, ականավոր ֆուտբոլիստ, ով սխալներ է թույլ տվել, ինչպես մենք բոլորս:
Դարպասապահի համար «Ոսկե ձեռնոցը» նույնն է, ինչ «Ոսկե խաղակոշիկը»՝ հարձակվողի համար : Եվ այն, որ ակումբն այս ամենից հետո նրան փոխարինող է փնտրում, ինձ մոտ լավագույն տպավորությունները չի թողնում։
Իմ կարծիքով, Օնանան այնքան լավը չէ, որքան Դե Խեան, և նրան պետք է մեծ ուշադրությամբ հետևել: Ես նախկինում տեսել եմ Օնանային գործողության մեջ, բայց Պրեմիեր լիգայում խաղալն այլ է՝ հաշվի առնելով արագությունը և այն, թե որքան հաճախակի ես դու ճնշման ենթարկվելու: Իսկ Օնանան երբեմն փորձում է դաշտի խաղացող լինել, ոչ թե դարպասապահ: Ես շատ ուշադիր կհետևեմ այս տղային: Իսկ այն մարդիկ, ովքեր քննադատում էին Դե Խեային և ցանկանում էին, որ նա հեռանա, հավանաբար հետո կաղաչեն, որ նա վերադառնա: Հանուն «Մանչեսթեր Յունայթեդի» բարօրության ՝ ես հուսով եմ, որ դա տեղի չի ունենա»,- ասել է Յորկը OLBG-ին տված հարցազրույցում:























































