«Ստրասբուրի» հարձակվող Աբիբ Դիալոն կարող է կարիերան շարունակել Անգլիայում։ Ինչպես տեղեկացնում է TEAMtalk-ը, «Ֆուլհեմը» ցանկանում է պայմանագիր կնքել 28-ամյա սենեգալցու հետ:
Լոնդոնյան ակումբը Դիալոյին դիտարկում է որպես Ալեքսանդր Միտրովիչին փոխարինող, որը շուտով կտեղափոխվի Սաուդյան Արաբիա։
Անցած մրցաշրջանում Դիալոն բոլոր մրցաշարերում անցկացրել է 38 հանդիպում՝ դառնալով 20 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ:























































