«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է ընկերական խաղում «Արսենալից» կրած 3։5 հաշվով պարտության մասին։
«Նրանց ինտենսիվությունը իսկապես զարմացրեց ինձ: Դա նորմալ չէ նախամրցաշրջանային խաղի համար: Այնքան շատ տակտիկական խախտումներ եղան։ Հանդիպումն ավելի շատ նման էր Չեմպիոնների լիգայի խաղին։
«Արսենալն» արժանի էր հաղթանակի։ Պարտության հիմնական պատճառը ինտենսիվության տարբեր մակարդակն ու ֆիզիկական պատրաստվածությունն է։ Սա նրանց հինգերորդ հանդիպումն է: Նրանք բոլորովին այլ ռիթմի մեջ են։ «Արսենալն» ունի խաղացողներ, որոնք շատ վտանգավոր են հարձակման գծում:
Լավ շոու էր, բայց ոչ այնքան հաճելի խաղ մարզիչների համար»,- Չավիի խոսքն է մեջբերել Diario Sport-ը։
Հաջորդ ընկերական խաղում «Արսենալը» կմրցի «Մոնակոյի» (օգոստոսի 2), իսկ «Բարսան»՝ «Ռեալի» (հուլիսի 30) հետ:























































