«Սաութհեմփթոնի» կիսապաշտպան Ռոմեո Լավիան մոտ է «Լիվերպուլ» տեղափոխվելուն, հայտնում է ինսայդեր Նիկոլո Շկիրան:
Ըստ աղբյուրի՝ տրանսֆերի գումարը կկազմի 50 մլն ֆունտ։ 19-ամյա բելգիացին արդեն 5 տարվա պայմանագիր է կնքել «Լիվերպուլի» հետ՝ այն ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ:
Լավիան «Սաութհեմփթոն» է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթիից» անցած ամառ 12,3 միլիոն եվրոյի դիմաց: 2022/23 մրցաշրջանում նա ակումբի կազմում անցկացրել է 35 հանդիպում՝ դառնալով 1 գոլի, 1 գոլային փոխանցման հեղինակ։























































