«Արսենալի» նորեկ Դեկլան Ռայսը պատմել է, թե ինչ ազդեցություն է իր վրա ունեցել «զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան:
«Տակտիկական պահանջներն «Արսենալում» պարզապես խելագարություն են։ Ես արդեն սկսել եմ ֆուտբոլը բոլորովին այլ կերպ նայել։ Դու կարծում ես, որ փոքր տարիքից խաղալով հասկանում ես ֆուտբոլը, բայց երբ հանդիպում ես Արտետայի նման մարզչի, պարզվում է, որ հիմնականում ոչինչ չգիտեիր»,- Ռայսի խոսքերն է մեջբերում Football Daily-ն։
Հուլիսի 15-ին «Արսենալը» հայտարարեց «Վեսթ Հեմից» Ռայսի հետ պայմանագիր կնքելու մասին։























































