«Բարսելոնայի» կիսապաշտպան Իլկայ Գյունդողանը հայտարարել է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլայից շատ բան է սովորել։
«Մինչև «Մանչեսթեր Սիթիին» միանալը կարծում էի, որ ֆուտբոլից գաղափար ունեմ: 25 թե 26 տարեկան էի, շատ բան էի տեսել։ Ես խաղացել էի Չեմպիոնների լիգայի եզրափակիչում։ Բայց հիմա, Պեպ Գվարդիոլայի դպրոցում յոթ տարի անցկացնելու հետո կարող եմ ասել, որ նախկինում ոչինչ չգիտեի ֆուտբոլի մասին: Նրա ազդեցությունը թիմի և անձամբ ինձ վրա հսկայական էր»,- Գյունդողանի խոսքն է մեջբերել ESPN-ը։
32-ամյա Գյունդողանը նախորդ մրցաշրջանում մանչեսթերյան թիմի հետ թրեբլ է նվաճել։























































