Ռաուլ Խիմենեսը «Վուլվերհեմփթոնից» է տեղափոխվել «Ֆուլհեմ»:
Լոնդոնյան ակումբը հայտարարել է 32-ամյա հարձակվողի տեղափոխության մասին։ Նա 2 տարվա պայմանագիր է կնքել՝ ևս մեկ մրցաշրջանով երկարաձգելու հնարավորությամբ։
Ֆաբրիցիո Ռոմանոյի տվյալներով՝ տրանսֆերի գումարը կազմել է 5,5 մլն ֆունտ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ ակումբը պայմանագիր է կնքելու Խիմենեսեի հետ, որպեսզի փոխարինի Ալեքսանդր Միտրովիչին, որը մոտ է սաուդյան «Ալ-Հիլալ» տեղափոխվելուն։
Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանում Խիմենեսը անցկացրել է 15 հանդիպում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ։























































