«Նոթինգհեմ Ֆորեսթը» հայտարարել է «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Էնթոնի Էլանգայի հետ պայմանագիր կնքելու մասին:
Շվեդ ֆուտբոլիստը 5 տարվա պայմանագիր է կնքել «Նոթինգհեմի» հետ՝ մինչև 2028 թվականի ամառը:
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տրանսֆերի արժեքը կազմել է 15 մլն ֆունտ:
Էլանգան շվեդական «Մալմյոյի» սան է։ Նա «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 55 հանդիպում՝ դառնալով 4 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։























































