Սլովենիայի Մարիբոր քաղաքում հուլիսի 23-ից 29-ը կանցկացվի Եվրոպական Երիտասարդական Օլիմպիական փառատոնը, որին Հայաստանի մարմնամարզության թիմը կմասնակցի հետևյալ կազմով:
Մարզիկներ՝ Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան, Ռոբերտ Գյուլումյան, Մարիետա Բուչախչյան:
Մարզիչներ՝ Հայկ Նազարյան, Քնարիկ Բրսոյան:
Մրցավարներ՝ Էլֆիկ Հովհաննիսյան, Աստղիկ Բաբայան: