«Վիլյառեալի» հարձակվող Առնո Դանժուման տեղափոխվել է «Էվերթոն»:
26-ամյա հոլանդացին անգլիական թիմին միացել է վարձավճարով՝ մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը։
2022/23 մրցաշրջանի երկրորդ կեսում Դանժուման վարձավճարով հանդես է եկել «Տոտենհեմում», որի կազմում անցկացրած 12 խաղում խփել է 2 գոլ։
Transfermarkt.com-ը եզրային հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։























































