«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մեկնաբանել է ընկերական խաղում «Բրայթոնի» նկատմամբ տարած հաղթանակը (4:3)։
«Մենք ուրախ ենք, որ կարողացանք գոհացնել երկրպագուներին։ Մենք լավ խաղ ցուցադրեցինք: Իհարկե, ոչ մի մարզիչ չի ուրախանում բաց թողած գոլերով, բայց դա նորմալ է, քանի որ մենք ընդամենը 3 շաբաթ է, ինչ միասին ենք աշխատում։
Ինձ դուր եկավ թիմի խաղը, ես շատ դրական բաներ տեսա։ Ես բարձր եմ գնահատել խաղացողների և ամբողջ թիմի վերաբերմունքը։ Մենք լավ գործեցինք մի թիմի դեմ, որը նախորդ մրցաշրջանում ֆանտաստիկ արդյունք է գրանցել։
Կարևոր է, որ Ջեքսոնն ու Մուդրիկը աչքի ընկան, նաև Նկունկուն: Հարձակվողները պետք է գոլեր խփեն՝ ինքնավստահությունը բարձրացնելու համար»,- մարզիչի խոսքերն է մեջբերում «Չելսիի» մամուլի ծառայությունը:























































