ԱՄՆ-ում անցկացվող Premier League Summer Series մրցաշարի ընկերական խաղում «Չելսին» 4։3 հաշվով հաղթել է «Բրայթոնին»:
Լոնդոնցիների կազմում աչքի են ընկել Քրիստոֆեր Նկունկուն, Միխայիլ Մուդրիկը, Քոնոր Գալահերը և Նիկոլաս Ջեքսոնը: «Ճայերից» գոլեր են խփել Դենի Ուելբեքը, Ժոաու Պեդրոն և Դենիզ Ունդավը։
«Բրայթոնը» 60-րդ րոպեին մնացել է 10 հոգով․ խաղադաշտից հեռացվել է Յան վան Հեկեն։
Հուլիսի 27-ին «Չելսին» մրցի «Նյուքասլի», իսկ նույն «Բրայթոնը»՝ «Բրենթֆորդի» հետ:























































