«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան խոսել է ակումբում պաշտպան Ժոաո Կանսելուի ապագայի մասին։
«Կանսելուն մնում է մեզ հետ: Նախկինում նա թիմին շատ օգուտներ էր բերում։ «Բավարիայում» վարձավճարից հետո նա վերադարձավ և դարձավ թիմի մի մասը։ Ապագան ցույց կտա ամեն ինչ»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
2022/23 մրցաշրջանը ֆուտբոլիստը վարձավճարով անցկացրել է «Բավարիայում»։
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա պորտուգալացին «Բավարիայի» կազմում անցկացրել է 21 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։























































