«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը մեկնաբանել է թիմի ավագի պաշտոնում կիսապաշտպան Բրունո Ֆերնանդեշի նշանակումը։
«Լավ թիմին անհրաժեշտ են առաջատարներ հանդերձարանում և խաղադաշտում: Առաջնորդներ, ովքեր ղեկավարում են թիմը, կառուցում այն, վերահսկում են խաղի որակը։ Ինչ-որ մեկը պետք է կապի ավագի թևկապը։ Մենք ընտրեցինք, ես ընտրեցի Բրունոյին, քանի որ նա ոգեշնչման և օրինակելիության մեծ աղբյուր է:
Նա միշտ ցանկանում է լինել լավագույնը և շատ է աշխատում, որպեսզի ցույց տա իր առավելագույն ցուցանիշները։ Նա հայելի է շատ խաղացողների համար և լավ օղակ է թիմում: Բրունոն նույնպես շատ լավ է հասկանում խաղը: Հիանալի է, երբ մարզիչն ունի այդպիսի մարդ խաղադաշտում»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը։























































