Հարի Քեյնը չի լինի «Տոտենհեմում» 2024/25 թթ-ին:
Ինչպես հայտնում է Sky Sport Deutschland-ը, հարձակվողը ղեկավարությանը հասկացրել է, որ չի երկարաձգելու պայմանագիրը, որը հաշվարկված է մինչև հաջորդ ամառ:
Նշվում է, որ լոնդոնցիների նախագահ Դանիել Լևին այժմ ստիպված է կա՛մ վաճառել «Բավարիային» իր լավագույն ռմբարկուին այս ամառ, կա՛մ անվճար բաց թողնել 2024 թվականին: Գերմանական ակումբի հետ բանակցությունները շարունակվում են։
«Մենք հաստատում ենք, որ գործարքը կփակվի այս ամառ: «Բավարիան» ձեռք կբերի Քեյնին, նաև այն պատճառով, որ հենց ինքը՝ Քեյնը, դա շատ է ցանկանում»,- ասել է լրագրող Ֆլորիան Պլետենբերգը: