«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հեգը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերի՝ թիմում ունեցած դերի և կարևորության մասին թիմի համար։
«Մենք հարգում ենք Հարի Մագուայերին. նա շատ կարևոր է այս թիմի համար: Եվ, գիտեք, մենք արդեն չորս կենտրոնական պաշտպան ունենք նրա դիրքում, և նա նրանցից մեկն է։
Մենք խոսեցինք թիմի կայունության և խտության մասին և հասկանում ենք, որ չենք կարող ամբողջ մրցաշրջանն անցկացնել նույն 11 խաղացողներով, այնպես որ ես շատ ուրախ եմ, որ մենք ունենք չորս շատ ուժեղ կենտրոնական պաշտպաններ», — Տեն Հագի խոսքերն է մեջբերում «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հարի Մագուայերը թիմի գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագի որոշմամբ զրկվել էր ավագի թևկապից։ Այս ֆոնին ակտիվացել են անգլիացի ֆուտբոլիստի՝ այս ամառ «կարմիր սատանաների» ճամբարից հավանական հեռանալու մասին խոսակցությունները։ Ֆուտբոլիստով հետաքրքրված էին «Վեսթ Հեմ Յունայթեդը» և «Չելսին»:























































