«Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ, դարպասապահ Անդրե Օնանան մեկնաբանել է անգլիական ակումբի հետ պայմանագրի ստորագրումը։
27-ամյա կամերունցու պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը՝ ևս մեկ տարով երկարաձգելու հնարավորությամբ։
«Մանչեսթեր Յունայթեդին» միանալը անհավատալի պատիվ է, և ես ամբողջ կյանքում քրտնաջան աշխատել եմ՝ հասնելու այս կետին՝ հաղթահարելով բազմաթիվ խոչընդոտներ ճանապարհին։ Ինձ համար սա նոր ճանապարհորդության սկիզբ է։ «Մանչեսթեր Յունայթեդը» անհավանական դարպասապահների պատմություն ունի, և հիմա ես կանեմ ամեն ինչ, որպեսզի ստեղծեմ իմ սեփական պատմությունը առաջիկա տարիներին։ Ես ոգևորված եմ, որ կարող եմ կրկին աշխատել Էրիկ տեն Հագի հետ»,-ասել է Օնանան:
2022 թվականի ամառվանից Օնանան խաղում է Ինտերում։ 2022/23 մրցաշրջանում դարպասապահը բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում, բաց է թողել 36 գոլ և 19 անգամ անառիկ պահել դարպասը։























































