Հուլիսի 20-ին ՀՀ կենտրոնական բանկը շրջանառության մեջ է դնում «Հրանտ Շահինյանի ծննդյան 100-ամյակ» արծաթե հուշադրամը:
Թողարկվել է 200 հատ: Անվանական արժեքը՝ 1000 դրամ:
Էսքիզների հեղինակներն են Էդուարդ Կուրղինյանը (դիմերես) և Լուսինե Lալայանը (դարձերես): Հուշադրամը հատվել է Լեհաստանի դրամահատարանում:
Հրանտ Շահինյանը (1923-1996 թթ.) հայ լեգենդար մարմնամարզիկ է, ժամանակակից Օլիմպիական խաղերի հայ առաջին չեմպիոն, կրկնակի ոսկե և կրկնակի արծաթե մեդալակիր (Հելսինկի 1952 թ.), Աշխարհի առաջնության կրկնակի ոսկե մեդալակիր (Հռոմ, 1954 թ.), ԽՍՀՄ յոթակի և բացարձակ չեմպիոն, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ (1951 թ.), ՀԽՍՀ վաստակավոր մարզիչ (1961 թ.), ՀԽՍՀ ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործիչ (1966 թ.):
Հրանտ Շահինյանը ծնվել է ՀՀ Լոռու մարզի Գյուլագարակ գյուղում: