«Էվերթոնը» «Վիլյառեալից» կվարձակալի հոլանդացի կիսապաշտպան Առնո Դանժումային, հայտնում է լրագրող Նիկոլո Շիրան:
Վարձակալության ժամկետը նախատեսված մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը, որի դիմաց իսպանական ակումբը կստանա 4 միլիոն եվրո։
2022/23 մրցաշրջանում Դանժուման «Վիլյառեալի» կազմում անցկացրել է 17 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։
Հունվարին ֆուտբոլիստը վարձավճարով տեղափոխվել է «Տոտենհեմ», որի կազմում անցկացրած 12 հանդիպումներում երկու գոլի հեղինակ է դարձել։























































