«Բորնմութը» հայտարարել է «ԱԶ Ալկմարի» պաշտպան Միլոշ Կերկեսի հետ պայմանագիր կնքելու մասին:
Անգլիական ակումնբը երկարաժամկետ պայմանագիր է կնքել Հունգարիայի հավաքականի 19-ամյա խաղացողի հետ։ ԶԼՄ-ների տեղեկություններով՝ տրանսֆերի արժեքը կազմել է 15,5 միլիոն ֆունտ ստերլինգ։
2022/23 մրցաշրջանում Կերկեսը ակումբային մակարդակում անցկացրել է 52 հանդիպում՝ դառնալով 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։























































