Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Ուեյն Ռունին խոսել է Լոնդոնի «Արսենալի» նորեկ Դեկլան Ռայսի մասին։
«Կարծում եմ, որ նա կլինի թիմի առաջատարը: Ֆրենկ Լեմպարդն ասում էր, որ իր կարծիքով՝ Դեկլանը կարող էր լինել «Չելսիի» ավագը առաջիկա 10 տարիներին, եթե տեղափոխվեր այնտեղ: Կարծում եմ՝ նա կարող է դա անել «Արսենալում», նա ունի այդ բնավորությունը, և ես հավատում եմ, որ նա հիանալի խաղացող կլինի «Արսենալի» համար»,- Ռունիի խոսքն է մեջբերել Sky Sports-ը։
Հուլիսի 15-ին «Արսենալը» հայտարարել էր Ռայսի հետ պայմանագիր կնքելու մասին։ Հաղորդվում էր, որ 24-ամյա խաղացողի տրանսֆերի գումարը ռեկորդային է եղել անգլիական ֆուտբոլի համար։























































