«Լիվերպուլի» նորեկ Դոմինիկ Սոբոսլայը խոսել է «Կարլսրուեի» հետ ընկերական խաղի մասին (4:2), որտեղ նորամուտն է նշել մերսիսայդյան ակումբի կազմում։
«Սա շատ հաճելի պահ է։ Հպարտ եմ նման ակումբում իմ նորամուտով։ Անհամբեր սպասում եմ նոր հանդիպումների: Միշտ հաճելի է հաղթել: Մենք ամեն ինչ արեցինք հաղթելու համար։ Այժմ մենք պատրաստվում ենք հաջորդ հանդիպմանը»,- հունգարացի ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:
Ֆուտբոլիստը միացել է «Լիվերպուլին» այս ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Նա ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։























































