«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվող Ուեյն Ռունին խոսել է «Տոտենհեմի» հարձակվող Հարի Քեյնի շուրջ ստեղծված իրավիճակի մասին։
«Քեյնը կատարյալ ձեռքբերում կլիներ «Մանչեսթեր Յունայթեդի» համար, բայց թվում է, թե նա գերության մեջ է «Տոտենհեմում»: Ես կարծում էի, որ ախորդ մրցաշրջանում նրա հեռանալու ժամանակն էր, սակայն նա մնաց։
Հարրն հավանաբար տեղյակ է, որ կան գավաթներ, որոնք նա կարող է նվաճել այլ ակումբում: Հիմա ժամանակն է, որ նա առաջ գնա, և նա, թվում է, պատրաստ է դրան, բայց մենք գիտենք, որ «Տոտենհեմից» հեռանալը երբեմն կարող է բավականին դժվար լինել»,- ասել է Ռունին The Athletic-ին:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մյունխենի «Բավարիան» բանակցություններ է վարում 29-ամյա անգլիացու տրանսֆերի շուրջ։ Բացի այդ, ՊՍԺ-ն և «Մանչեսթեր Յունայթեդը» նույնպես ցանկանում են ձեռք բերել ֆուտբոլիստին։























































