«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բարսելոնայի» կիսապաշտպան Ռաֆինյայի ծառայություններով, հայտնում է FootMercato-ն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Սիթին» 26-ամյա բրազիլացուն դիտարկում է որպես Ռիյադ Մահրեզի փոխարինող, որը կարող է կարիերան շարունակել Սաուդյան Արաբիայում։
«Մանչեսթեր Սիթիի» մարզական տնօրեն Չիկի Բեգիրիստայնն արդեն կապ է հաստատել «Բարսայի» ղեկավարության հետ՝ հնարավոր տրանսֆերի վերաբերյալ։
Ռաֆինյան «Բարսելոնայում» է անցած ամռանից: 2022/23 մրցաշրջանում նա կատալոնացիների կազմում անցկացրել է 50 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։
Transfermarkt-ը նրա արժեքը գնահատում է 60 միլիոն եվրո:























































