«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն պատասխանել է Ռոմելու Լուկակուի, Կալում Հադսոն-Օդոյի, Հակիմ Զիեշի և Պյեր-Էմերիկ Օբամեյանգի հնարավոր հեռանալու մասին հարցին։
«Հեռանալու որոշումը կայացվում է, եթե բոլոր կողմերը համաձայն են։ Ֆուտբոլիստները և ակումբը քրտնաջան աշխատում են, որպեսզի փորձեն գտնել լավագույն լուծումը»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
2022/2023 մրցաշրջանում Լուկակուն վարձավճարով հանդես է եկել «Ինտերում»։ Բելգիացին բոլոր մրցաշարերում մասնակցել է 37 հանդիպման՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ ուժի մեջ է մինչև 2026 թվականի հունիսի վերջը։