«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն չի հաստատել «կապույտների» հետաքրքրությունը «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի նկատմամբ, սակայն ընդգծել է, որ լոնդոնյան ակումբը քրտնաջան աշխատում է նոր խաղացողներ ձեռք բերելու ուղղությամբ։
«Մեր ամբողջ թիմը շատ քրտնաջան աշխատում է մեր ուզածին հասնելու համար: Կոնկրետ անուններ չեմ նշի։ Ինչպես շատ [այլ] ակումբներ, մենք աշխատում ենք խաղացողներ ձեռք բերելու վրա, որոնք կարող են ուժեղացնել մեր թիմը»,-Պոչետինոյի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բրայթոնը» մերժել է «Չելսիի» երկրորդ առաջարկը Կայսեդոյի համար 82 միլիոն եվրոյի չափով։























































