«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Էդվին Վան դեր Սարը դուրս է գրվել վերակենդանացման բաժանմունքից և տեղափոխվել ընդհանուր բաժանմունք։
«Առաջին հերթին ուզում ենք շնորհակալություն հայտնել բոլորին հրաշալի ուղերձների, աջակցության խոսքերի համար։ Ուրախ եմ տեղեկացնել, որ ես այլևս վերակենդանացման բաժանմունքում չեմ: Այնուամենայնիվ, ես դեռ հիվանդանոցում եմ: Հուսով եմ, որ հաջորդ շաբաթ կվերադառնամ տուն և կկատարեմ իմ վերականգնման հաջորդ քայլը»,- գրել է Վան դեր Սարը Twitter-ում:
Վան դեր Սարը պրոֆեսիոնալ ֆուտբոլ է խաղացել 1990-ից 2011 թվականներին։