«Վեսթ Հեմն» ակտիվորեն փոխարինող է փնտրում «Արսենալ» տեղափոխված Դեկլան Ռայսին: Որպես հավանական թեկնածու դիտարկվում է «Չելսիի» կիսապաշտպան Կոնոր Գալահերը: Այս մասին հաղորդում է հայտնի ինսայդեր Ֆլորիան Պլետենբերգը:
Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ Գալահերը Ռայսին փոխարինողների ցանկում երկրորդն է «Բավարիայի» կիսապաշտպան Լեոն Գորեցկայից հետո:
23-ամյա Գալահերի հետ բանակցությունները շարունակվում են և դրական են ընթանում: Տրանսֆերի արժեքը կարող է կազմել մոտ 25-30 մլն. եվրո: Անձամբ Գալահերը պատրաստ է տեղափոխվել «Վեսթ Հեմ»:























































