«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան մեկնաբանել է կիսապաշտպան Դեկլան Ռայսի տեղափոխությունը։
«Յուրաքանչյուր ձեռքբերում յուրահատուկ բան կբերի թիմին: Դեկլանը շատ լավ հայտնի է Անգլիայի Պրեմիեր լիգայում իր կարողություններով, և նա լավ է հանդես եկել թե՛ «Վեսթ Հեմում», թե՛ Անգլիայի հավաքականում: Նա խաղացող է, ով ունի խաղային և առաջատար որակների լայն շրջանակ: Դեկլանը ֆենոմենալ փորձ ունի Պրեմիեր լիգայում, նա հիանալի որակներ ունի իր դիրքի համար։ Մենք ուրախ ենք, որ նա միացավ թիմին»,- Արտետայի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը։
Նշենք, որ 24-ամյա Ռայսի տրանսֆերն «Արսենալին» արժեցել է 122 միլիոն եվրո, ինչը տրանսֆերային ռեկորդ է ոչ միայն «Արսենալի», այլ նաև Մեծ Բրիտանիայի բոլոր խաղացողների համար: Նախկինում ռեկորդը պատկանում էր կիսապաշտպան Ջեկ Գրիլիշին, որը 117,5 միլիոն եվրոյով «Ասթոն Վիլլայից» տեղափոխվել է «Մանչեսթեր Սիթի»:























































