Ամերիկյան «Ինտեր Մայամն» հայտարարեց իսպանացի փորձառու կիսապաշտպան Սերխիո Բուսկետսի հետ պայմանագիր կնքելու մասին։ Համաձայնագիրը նախատեսված է մինչև 2025 թվականը։ Սպասվում է, որ Իսպանիայի հավաքականի հետ աշխարհի չեմպիոնը և «Բարսելոնայի» հետ Լա լիգայի 9-ակի հաղթողը թիմին կմիանան առաջիկա օրերին:
«Ուրախ ենք ողջունել Սերխիո Բուսկետսին «Ինտեր Մայամիում». Առաջին իսկ օրվանից մենք մեր առջեւ նպատակ ենք դրել ակումբ բերել աշխարհի լավագույն խաղացողներին։ Սերխիոյի փորձն ինքնին խոսում է ամենի մասին»,- ակումբի սեփականատեր Խորխե Մասայի խոսքերն է մեջբերում ակումբի մամուլի ծառայությունը:
























































