«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» նորեկ Բրունո Ֆերնանդեշի մասին։
«Ես չեմ հասկանում, թե դուք ինչ նկատի ունեք, երբ ասում եք․ «իմ տիպի խաղացող»։ Ես սիրում եմ նաև պաշտպաններին ու նրանց, ովքեր գլխով լավ են խաղում։
Ես չեմ կարծում, թե ֆուտբոլիստը իդեալական կերպով սազում է թիմի կամ մարզչի հետ։ Կարող եմ ասել, որ Բրունո Ֆերնանդեշը հիասքանչ ֆուտբոլիստ է։ Այդ իսկ պատճառով էլ «Մանչեսթեր Յունայթեդը» գնել է նրան»,-Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում HaytersTV-ի Twitter-յան էջը։
Ֆերնանդեշը ՄՅՈւ է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լիսաբոնի «Սպորտինգից»։